«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Բորոդինո» պահածոների գործարանը ծանր կացությունում է հայտնվել: Տնօրինությունը չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ընկերության փոխտնօրեն Սիսակ Աղայանը երեկ ասաց, որ իրենք խնդիրը լուծելու համար փորձել են վարկ վերցնել, բայց ապարդյուն: «Հայաստանյան բանկերը վարկ չեն տալիս, քանի որ բանկերից մեկին պարտք ենք 750 հազ. դոլար: Երկու շաբաթում կմարենք գոյացած պարտքը»,- ասել է Աղայանը: Նա խոստովանել է, որ պարտքը մարելու համար ստիպված վաճառելու են ընկերության շատ կարեւոր սարքավորումները: Պահածոների արտադրության շուկայի ներկա առաջատարը «ԱրտՖուդ» ընկերությունն է, որը, ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի համատեղ «բիզնեսն» է: Բարձրաստիճան պաշտոնյա սեփականատիրոջ ընկերությունը զարգանում է, իսկ նրա մրցակիցներն աստիճանաբար սննկանում են: Սա էլ հայկական ազատ մրցակցության արդյունքն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: