«Հայոց աշխարհ» թերթը գրում է. Ռուսաստանի արժութային շուկայում տեղի ունեցող վերջին զարգացումները գնալով խորացնում են Հայաստանի տնտեսության ռիսկերը։ Որքան մեծանում է ռուբլու արժեզրկումը, այնքան տնտեսավարողների համար ավելանում են այս շուկայի հետ կապված վտանգները։ Որքան ապրանքները թանկ գնով ձեռք բերվեն ռուսական շուկայից, բնականաբար այնքան թանկ կվաճառվեն նաեւ Հայաստանում։ Ռուբլու շարունակվող թուլացումը մեծացնում է դրանց գնաճային ճնշումը։ Պատահական չէ, որ արդեն խոսակցություններ կան ռուսական վառելանյութի ինչպես ներքին, այնպես էլ արտահանման գների բարձրացման մասին։ Հաշվի առնելով, որ հայաստանյան շուկան ուղղակիորեն կապված է ռուսականի հետ, դա բացասական ազդեցություն կունենա նաեւ Հայաստանում վաճառվող ռուսական վառելանյութի գների վրա։ Եթե իրավիճակը խորանա, ապա տնտեսության բացասական հետեւանքներն ավելի մեծ կլինեն։
Որքան ակտիվանում է ռուբլու արժեզրկումը, այնքան փոքրանում են նաեւ ռուսական շուկայից Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումները։ Դա մեծ կորուստ է Հայաստանի տնտեսության համար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: