
Մայիսի 23-ին, ժամը 10.45-ին Սյունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Գեղանուշ գետի վարարման հետևանքով ջրածածկվել է Կապան-Գեղանուշ ավտոճանապարհի 1-ին կմ-ում (Երկաթուղայինների 5-րդ նրբանցք) գտնվող քարի մշակման արտադրամասի տարածքը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:Պարզվել է, որ ջրածածկվել է Ս. Զաքարյանին պատկանող քարի մշակման արտադրամասի տարածքի 500 քմ մակերեսով հատվածը:Այս մասին տեղեկացվել է Սյունիքի մարզպետարանը: