Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարարին կդատե՞ն, թե՞ ոչ. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ այս օրերին իշխանական վերին օղակներում լուծվում է էներգետիկայի բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի ճակատագիրը: Վերին օղակներում որոշում են՝ դատե՞լ, թե չդատել նրան:
Կառավարութան վերահսկողական և իրավապահ մարմիններն այս օրերին լրջորեն ուսումնասիրում են Մովսիսյանի երկարամյա նախարարական գործունեությունը և տեղեկանքներ կազմում իշխանության վերին ներկայացուցիչների համար: Թե ի՞նչն է իշխող վերնախավին դրդում մտածել Արմեն Մովսիսյանին պատժելու մասին առայժմ դծվար է կոնկրետ ասել: Ներկայումս նախկին նախարարը Սերժ Սարգսյանի խորհրդականն է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս