Արամ Ա կաթողիկոսը դատապարտել է Սիրիայում հայոց եկեղեցու վրա հարձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, ով այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Իրանում, լսելով Սիրիայի Հոմս քաղաքի հայոց եկեղեցու վրա կատարված հարձակման մասին, անմիջապես հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, որում մասնավորապես, շեշտվում է.
“…. Կրոնական-եկեղեցական կենտրոնների և սրբությունների դեմ հարձակումը խստորեն դատապարտելի է մեր կողմից”,– ասված է հայտարարությունում:
 Ինչպես հայտնում է Թեհրանում տպագրվող “Ալիք” օրաթերթը, Արամ Ա Կաթողիկոսը հույս է հայտնել, որ Սիրիան շուտով կվերագտնի իր խաղաղությունն ու միասնությունը: Սրբազանը ընդգծել է.”…. Հայ ժողովուրդը երախտապարտ է Սիրիայի ժողովրդին, որը ժամանակին իր գիրկն առավ հայ ժողովրդի զավակներին՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայորդիներին։ Հայ ժողովուրդն, ինչպես միշտ, իր մասնակցությունը պիտի բերի Սիրիայի ծաղկմանն ու, հատկապես, խաղաղության ու կայունության ամրապնդմանը”,- շեշտել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը:
 




Լրահոս