Արմեն Երիցյանը հերքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արմեն Երիցյանը  քաղաքական սադրանք է համարում “Չորրորդ ինքնիշխանություն” թերթում “Արմեն Երիցյանը բջջայինով հարվածել է” տպագրվածքը:
Նա հայտարարում է. “Արթուր Բաղդասարյանն իմ վաղեմի բարեկամն ու կուսակցության ղեկավարն է, և մեր միջև նման բան լինել չէր կարող: Ես նրան վաղուց եմ ճանաչում, և նա ընդհանրապես նման արտահայտություններ չի օգտագործում: Էլ չեմ խոսում այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը մտերիմ բարեկամ ու քաղաքական դաշնակից են: Ես այդ հերյուրանքի հայտնվելը քաղաքական սադրանք եմ համարում և գործընկերների միջև սեպ խրելու խղճուկ փորձ”:




Լրահոս