Հայաստանում 2012թ. մայիսի 22-ի դրությամբ արձանագրվել է օձի խայթոցի 28 դեպք, այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից: Երևանի բուժհաստատություններ են դիմել 11-ը, իսկ մարզային բուժհաստատություններ` 17-ը: Օձի խայթոցների ամենաշատ դեպքերը գրանցվել են Արագածոտնի մարզում` 5 դեպք, ապա՝ Արմավիրի մարզում 4 և Սյունիքի մարզերում` 3 դեպքերով: Արարատի և Վայոց ձորի մարզերում գրանցվել է 2-ական դեպք, Կոտայքում՝ 1: Հաղորդվում է, որ տուժածներից 19-ին ներարկվել է օձի հակաթույն (անտիգյուրզին), իսկ 9-ի դեպքում չի ներարկվել, քանի որ դրա կարիքը չի եղել: Ներկա պահին Երևանի և մարզային բուժհաստատություններում առկա է օձի հակաթույնի անհրաժեշտ խմբաքանակ:
Հայաստանում առաջին կիսամյակում գրանցվել է օձի խայթոցի 28 դեպք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ