«Նաիրիտ»-ի հարցով ենթահանձնաժողով կստեղծվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց Հայ Ազգային Կոնգրես, «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», ՀՅԴ և ՕԵԿ խմբակցությունների պատգամավորների ներկայացրած «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մասնավորեցման և տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք էլ են կողմ, որ ստեղծվի այդ հանձնաժողովը: Նրա խոսքով, ցանկալի կլիներ, որ այն ստեղծվեր ԱԺ-ի որոշմամբ: Ի վերջո որոշվեց ստեղծել այդ հարցով ենթահանձնաժողով:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը մանրամասնեց,  որ ենթահանձնաժողովի աշխատանքները կամփոփվեն մինչև 2015 թվականի սեպտեմբեր:




Լրահոս