«Արսեն Բաբայանը վճարովի ընդդիմախոս է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արսեն Բաբայանը վճարովի ընդդիմախոս է: Նման հայտարարություն արեց Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եղբայրը` իրավաբան Ռուբեն Մկրտումյանը, ում համոզմամբ` Բաբայանին վճարում է իր եղբայրը` Վճռաբեկ դատարանի նախագահը:

Վերջինս այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ եղբայրը կաշառակեր, ամբարտավան և ապաշնորհ մարդ է: Նման հայտարարություն անել իրեն դրդել է ՄԻՊ զեկույցը` կապված Վճռաբեկ դատարանում տեղի ունեցող կոռուպցայի հետ:

Ի դեպ, իրավաբանի փոխանցմամբ` հայրը` Յուրի Մկրտումյանը, տարիներ առաջ Աջափնյակի դատարան է դիմել, որպեսզի Արման Մկրտումյանը փոխի ազգանունը և իրեն ալիմենտ վճարի հաշմանդամության համար:

Վճռաբեկ դատարանի նախագահի եղբայրը, ով այժմ չի աշխատում, հայտնեց նաև, որ երկար տարիներ է` եղբոր հետ չի շփվում:




Լրահոս