
Ֆրանսիացի լուսանկրարիչ ու արշավորդ Էմիլ Լերան պատմել է, որ 1993թ.-ին Սահարա անապատում նրան հաջողվել է իր փչացած մեքենան մոտոցիկլի վերածել ու դուրս գալ անապատից,- հայտնում է Crazy Earth-ը: “Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ ես որոշեցի միայնակ արշավել հյուսիսային Աֆրիկայով: Իմ Citroen 2CV-ով ուղեւորվեցի Մարոկկոյի Տան Տան քաղաք”,- ասել է Լերան: Ավելի ուշ պարզվել է, Մարոկկոյի եւ Հարավային Սահարայի տարածքային խնդիրների պատճառով Լերան չի կարող շարունակել ճանապարհը, քանի որ սահմանը փակ է եղել: Լերայի խոսքերով` այլընտրանք չունենալով, նա ստիպված է եղել փոխել ճանապարհը, սակայն հայտնվելով անապատում, մեքենան խափանվել է: Այդուհանդերձ, 2 օր անց նրան հաջողվել է օգտագործելով փչացած Citroen-ի աշխատող մասերը, այն վերածել մոտոցիկլի եւ մի քանի օրում վերադառնալ Մարոկկո: