«Շատ դպրոցների տնօրեններ արդեն թաղային հեղինակությունների հետ «ախպեր» են դարձել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն առաջարկեց փոփոխություններ կատարել ՀՀ Ընտրական օրենսգրքում:

Պատգամավորը ցանկանում է, որ հանրակրթական դպրոցների ուսուցիչները չլինեն ընտրական հանձնաժողովների անդամներ:

«Նրանք  ընտրական պրոցեսներում նեգատիվ երևույթների մասնակիցն են դառնում: Դա իմանում են նաև աշակերտները, թե ինչպես են ուսուցիչներն իրենց պահում և դա բացասական է անդրադառնում կրթական պրոցեսի վրա: Այսօր շատ դպրոցի տնօրեններ արդեն թաղային հեղինակությունների հետ «ախպեր» են դարձել», – ընդգծեց նա:

Հանձնաժողովի նիստում քննարկումներից հետո նախագիծը դրվեց քվեարկության, սակայն ձայների մեծամասնությամբ այն մերժվեց: Կողմ էին պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը, Հովհաննես Մարգարյանը, Զարուհի Փոստանջյանը և Արծվիկ Մինասյանը:




Լրահոս