Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, Էկոլուր տեղեկատվական հկ֊ի նախագահ՝ Ինգա Զառաֆյանը, «Ջերմուկի զարգացման կենտրոնի» նախագահ՝ Վազգեն Գալստյանը, Գնդեվազ համայնքի բնակիչ և լրագրող Թեհմինե Ենոքյանը և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ՝ Լևոն Գալստյանը բաց նամակով կոչ են հղել ամերիկահայ համայնքին՝ որևէ կերպ չաջակցել և ներդրումներ չկատարել Ամուլսարի ոսկու արդյունահանման ծրագրում։
Ամերիկահայկական մամուլին, մասնավորապես՝ Ասպարեզ օրաթերթին, The Armenian Mirror Spectator և Armenian Weekly շաբաթաթերթին ուղարկված բաց նամակում նշված են բնապահպանական, տնտեսական և սոցիալական այն բոլոր անկառավարելի ռիսկերը, որոնցով հղի է ոսկու արդյունահանումը Ջերմուկին այդքան մոտ գտվող հանքում։
Նամակի առիթ են հանդիսացել Լիդիան Ինթերնեշընըլ ընկերության կազմակերպած հանդիպումները արտասահմանում հայկական համայնքներ հետ, որոնց ընթացքում ընկերությունը հայերին կոչ է անում գնել ընկերության բաժնետոմսեր և այդպիսով սատարել Հայաստանի համար ավերիչ այդ հանքարդյունաբերական ծրագիրն։
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն