16-ամյա տղան դանակահարել է խուլուհամրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կմեկնարկի հաշմանդամին դանակահարած անչափահաս Արգիշտի Սարգսյանի դատավարությունը:

Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղ»-ի սան, 1998թ. ծնված Արգիշտի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հուլիսի 7-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող «Մուշ» հանգստյան տան աստիճանահարթակի վրա խուլուհամր Արթուր Մնացականյանի կողմից իր հագուստից բռնելու եւ ձեռքի ժեստերով բացատրելու հանգամանքը որպես իր հետ վիճաբանության առիթ ընկալելով՝ գոտկատեղից հանել է ծալովի դանակը եւ հարվածել նրա կրծքավանդակի աջ կեսի եւ աջ բազկի շրջանին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

Ա. Սարգսյանը գտնվում է կալանքի տակ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Սույն քրեական գործով դատավարությունն առաջիկայում կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:




Լրահոս