ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղում միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ 23-ամյա Արմեն Ավալյանը հոկտեմբերի 16-ին դանակով հարվածել էր համագյուղացի 25-ամյա Անդրանիկ Այդյանի հետույքին:
Չնայած դանակահարողն ուսուցիչ է, սակայն կատարվածը դպրոցի հետ առնչություն չունի: Դանակահարող ուսուցիչը համայնքի ղեկավարի հեռավոր ազգականն է: Մովսեսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արմեն Ավալյանը համեստ երիտասարդ է, նա գերազանցությամբ ավարտել է Մովսեսի միջնակարգ դպրոցը, ապա՝ Երեւանի ճարտարագիտական համալսարանը:
Դպրոցի տնօրենի վկայությամբ՝ Անդրանիկ Այդյանը գյուղում աշակերտների ներկայությամբ դանակով հարվածել է Արմեն Ավալյանին, վերջինս էլ իր արժանապատվությունը նսեմացնելուց հետո հակահարված է հասցրել Այդյանին: Արմեն Ավալյանը, որը որպես փոխարինող ուսուցիչ դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, շարունակում է աշխատել դպրոցում: Դեպքի կապակցությամբ ոստիկանության Բերդի բաժնում ընթանում է քննություն:
Ոսկան Սարգսյան