Քաղաքացիների առաջարկները ներառվելու են տարբեր ծրագրերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն երկրորդ տարին վարչական բոլոր շրջանների կենտրոնական, մարդաշատ վայրերում տեղադրվում են «Առաջարկությունների տաղավարներ», որոնց միջոցով ևս քաղաքացիները կարողանում են Երևանի զարգացման, բարեկարգման վերաբերյալ իրենց առաջարկներն ու դիտարկումներն ուղղել քաղաքային իշխանություններին։ Քաղաքացիների նամակները պարբերաբար հավաքվում են, ամփոփվում և նեռարվում ընթացիկ ու հեռանկարային ծրագրերում:

«Քաղաքում տեղադրված այս տաղավարները երևանցիների համար ևս մեկ հնարավորություն են ստեղծում մասնակցելու քաղաքի զարգացման ծրագրերին՝ իրենց առաջարկություններով: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս «Առաջարկությունների տաղավարներն» արդեն հավաքվել են, բոլոր առաջարկություններն ամփոփվում են, իսկ դրանցից առավել առարկայականները և իրատեսականները ներառվում են քաղաքապետարանի և վարչական շրջանների զարգացման ծրագրերում»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։




Լրահոս