Բռնցքամարտի մարզիչը Եկատերինբուրգում վրաերթի է ենթարկել հետիոտների անցումով փողոցն անցնող աղջկան: Այդ մասին տեղեկացրել է «Спас» հեռուստաալիքը:
Վթարը տեղի է ունեցել նախօրեին՝ ցերեկը՝ ժամը 13.00-ի սահմաններում, քաղաքային տրանսպորտի կանգառի հարևանությամբ: Վարորդը չափազանց ուշ է նկատել հետիոտնին՝ հարևան մեքենայի պատճառով: Նա փորձել է խուսափել բախումից՝ դիպչելով կողքի Ford-ին: Աղջիկն այդ ժամանակ շպրտվել է ասֆալտին:
Տուժածին հիվանդանոց են տեղափոխել գլխուղեղի վնասվածքով: Վարորդն ու նրա հետ ավտոմեքենայում եղած երեխաները վնասվածքներ չեն ստացել: