Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիմանն ասաց, որ վերջին զանգից առաջ թանկացել են սրճարանների, ռեստորանների, ֆոտոծառայությունների և ծաղիկների գները։
Ըստ նրա՝ հիշյալ ապրանքների և ծառայությունների գներն աճել են 5-7%-ով:
ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Աթանեսյանն էլ նշեց, որ մոտավոր հաշվարկներով՝ սոցիալական միջին պայմաններում ապրող ընտանիքը, որն ունի շրջանավարտ, ուսումնական տարվա ընթացքում մոտ 10 անգամ ավելի է ծախսում: Հագուստն ու այլ ծախսերը, դառնում են դպրոցականի համար ավելի կարևոր, քան լիարժեք ուսում ստանալը, ինչն էլ պատճառ է դառնում կրթության մակարդակի անկման համար:
“Մեզ մոտ շրջանավարտը ոչ թե ավարտում է դպրոցը, այլ պրծնում է դպրոցից: Սա աբսուրդ է, բայց փաստ”,- ասաց ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչը:
Արթուր Աթանեսյանը կոչ արեց վերջին զանգի օրը և առհասարակ տոն օրերին շատ ծախսեր չանել և չմտածել միայն ուտելու մասին, իսկ Արմեն Պողոսյանն իր հերթին հորդորեց ամեն ինչ անել, որպեսզի այդ օրը լինի ոչ թե տագնապի, այլ՝ իսկապես տոնական օր: