
Ինտերնետում սկանդալային տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է 1986թ.-ի աշխարհի չեմպիոնը և մեծագույն ֆուտբոլիսներից մեկը՝ Դիեգո Արմանդո Մալադոնան, ծեծում իր ընկերուհուն՝ 24-ամյա Ռոսիա Օլիվային: Այդ մասին հայտնել է ftbpro.com-ը:
Մարադոնան հերքել է կատարվածը՝ հայտարարելով, որ երբեք ձեռք չի բարձրացրել աղջկա վրա, սակայն նշել է, որ միջադեպ տեղի է ունեցել:
«Ես դեն եմ գցել հեռախոսը, սակայն երդվում եմ, որ ես երբեք կնոջը չէի խփի: Դրանով պատմությունը սկսվում և ավարտվում է: Ես խոստովանում եմ, որ հեռախոսը նրա ձեռքից հարվածել, գցել եմ, բայց դրանից ավել ոչինչ չի եղել», – հայտարարել է Մարադոնան:
Նշենք, որ նախկինում Մարադոնան դատապարտվել է թմրանյութերի օգտագործման, ինչպես նաև այլ իրավախախտումների համար: