«Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենն ամեն ինչ անում է թիմի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար: Ֆուտբոլիստի կարծիքով, ինքը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի ՊՍԺ-ի դեմ խաղում վատ խաղ չցուցադրեց:
«Փորձում եմ տպավորություն գործել Լուիս Էնրիկեի վրա` իմ աշխատանքով և խաղով: Փարիզում ես վատ չխաղացի, սակայն սխալվեցի մեկ անգամ: Այդ սխալը ճակատագրական դարձավ մեզ համար: Ցանկացած դեպքում, հարգում եմ մարզչի որոշումները»,- նշել է նա: