Beeline-ի աջակցությամբ կայացավ «Դեպի կանաչ տնտեսություն» երրորդ ազգային համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

7 նոյեմբերի, 2014 թվական, Երևան. Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Դեպի կանաչ տնտեսություն» երրորդ ազգային համաժողովը։ Համաժողովի գլխավոր գործընկերն է Beeline-ը, աջակիցներն են՝ ՄԱԱԶԿ (UN/UNIDO), Գերմանական GIZ կազմակերպությունը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD)։

Համաժողովի նպատակն է բարձրացնել ՀՀ գործող ընկերությունների իրազեկվածությունը շրջակա միջավայրի պաշտպանության, թափոնների և արտանետումների գործընթացների կարգավորման, ռեսուրսախնայողության, ինչպես նաև «կանաչ» տնտեսության և «կանաչ» ձեռնարկությունների էշելոնի ստեղծման վերաբերյալ:

«Դեպի կանաչ տնտեսություն» երրորդ ազգային համաժողովի ընթացքում քննարկվեցին այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են Հայաստանում կանաչ տնտեսության քաղաքականության խթանման չափորոշիչները, փոքր և միջին ձեռնարկություններում «կանաչ» գործունեության խրախուսման ձևաչափերը և հաղթահարման ուղիները։

«Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերը մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում: Ավելին, ընկերությունում ներդրված կանոնակարգերն ուղղված են շրջական միջավայրի և բնական ռեսուրսների պահպանմանը։ Համոզված ենք, որ նման ծրագրերի իրականացումը և հետևողական լինելն օգնում են մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը։ Ուրախ ենք, որ օրեցօր Հայաստանում ավելանում է բնապահպանության հարցերին հատուկ ուշադրություն դարձնող ընկերությունների թիվը, քանի որ միջազգային և տեղական ընկերությունների փորձի և հմտությունների համախմբման միջոցով մենք բոլորս կնպաստենք ապագա սերնդի բարեկեցիկ պայմանների ստեղծման և պահպանման գործընթացին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«ՀԳՀՄ-ն կարևորում է կանաչ տնտեսության փիլիսոփայության ընկալումը և ստեղծումը՝ դարձնելով դրանք կիրառական նշանակության գործառույթներ ՀՀ-ում, մասնավորապես տեսնելու դրանց դրսևորումները քաղաքականության, հայեցակարգի և կանաչ ձեռնարկությունների զարգացման մեջ: Մենք կարևորում ենք նաև ինովատիվ ձեռնարկությունների ստեղծումը, որպես մրցունակ և անթափոն արտադրության ստեղծման կարևոր մեխանիզմ: Նշված հնարավորությունների սահմաններում գտնել ուղիներ, որոնք կխթանեն ձեռնարկությունների կայուն զարգացումը: Այդ ուղիների մեջ կարևոր նշանակություն ունի ռեսուրսախնայողությունը և էներգոխնայողությունը, աննշան թափոններով կազմակերպությունների ձևավորումը և մենջմենթը: Նշված հիմնախնդիրների լուծման գործում ՀԳՀՄ-ն հիմնվում է միջազգային և տեղական լավագույն փորձի վրա: Մասնավորապես խիստ ուսանելի է Beeline-ի փորձը կանաչ տնտեսության բնագավառում: Որն ունի հստակ ձևավորված քաղաքականություն և գործելաոճ»,-նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Համաժողովին մասնակցում են ՀՀ օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում գործող դիվանագիտական կորպուսի, միջազգային և տարածաշրջանային կառույցների ներկայացուցիչներ, սոցիալական գործընկերներ, տեղական և միջազգային կազմակերպություններից հրավիրված փորձագետներ:




Լրահոս