
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար, “Օրինաց երկիր” կուսակցության անդամ Մանուկ Վարդանյանն այսօր` մայիսի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց ՕԵԿ-ից դուրս գալու հանգամանքը: “Որքան հասկանում եմ` մայիսի 22-ից “Օրինաց երկիր” կուսակցությունից բոլորն էլ դուրս են եկել, ու պետք է նոր կարգով անդամագրվենե,- ասաց Մ. Վարդանյանը:
Մ. Վարդանյանը նաեւ հրաժարվեց մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերը` խորհուրդ տալով այդ մասին հարցնել վարչապետին: