Կոնգրեսմենները կոչ են արել ՆԱՏՕ-ին գնել ՌԴ համար պատրաստված «Միստրալ»-ները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան մի խումբ կոնգրեսմեններ կոչ են արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին Ֆրանսիայից գնել Ռուսաստանի համար նախատեսված «Միստրալ» տիպի երկու ուղղաթիռակիրները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դրանք գնելու ծրագրեր ունի նաև Կանադան:

Հինգշաբթի երեկոյան Ֆրանսիայի արտգործնախարար Մանուել Վալսը հայտարարել է, որ առաջին «Միստրալը» Ռուսաստանին փոխանցելու պայմանների մասին համաձայնություն առայժմ ձեռք չի բերվել: Ֆրանսիայի կառավարությունը չի հաստատել BBC-ի տեղեկությունը, թե այն Ռուսաստանին կփոխանցվի նոյեմբերի 14-ին:

«Գիտակցելով այն ֆինանսական բեռը, որը կարող է կրել Ֆրանսիան, եթե արդարացիորեն հրաժարվի նավերը Ռուսաստանին փոխանցելուց, մենք կրկին կոչ ենք անում ՆԱՏՕ-ին գնել կամ վարձակալել դրանք՝ համատեղ օգտագործման համար», – ասվում է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի ութ անդամի կողմից Յենս Սթոլբերգի գրած նամակում:

Ինչպես նշում են կոնգրեսմենները, ՆԱՏՕ-ի կողմից արված նման քայլը ցույց կտա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ դաշինքը «մտադիր չէ հանդուրժել նրա վտանգավոր գործողությունները Եվրոպայում»:




Լրահոս