Երիտասարդ «գերեզմանափորները» կնոջ գանգից մոխրաման էին պատրաստելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոստովում ուսանողները գերեզմանից փորել հանել են վերջերս հուղարկավորված կնոջ աճյունը՝ մարդկային մասունքները հուշանվերներ պատրաստելու համար օգտագործելու նպատակով: 17-ամյա աղջիկը համոզել է իր հետ նման քայլի գնալ 19-ամյա ընկերուհուն և 18-ամյա ընկերոջը:

Երիտասարդներին հաջողվել է մասունքները հանել գերեզմանից, ինչից հետո նրանք առանձնացրել են դիակի գլուխը, ձեռքերն ու մատները: Ավելի ուշ նրանք բացատրել են իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, որ պատրաստվում էին ծեր կնոջ գանգից մոխրաման պատրաստել: Ձեռքերի ոսկորները երիտասարդները պատրաստվում էին օգտագործել գուշակություններ անելու համար:

LifeNews-ի տեղեկություններով` երիտասարդները բարեկեցիկ ընտանիքներից են: Աղջիկներից մեկի մայրն անասնաբուժական հիվանդանոցի գլխավոր բժիշկն է:




Լրահոս