Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը դրական է գնահատում, որ “Բարգավաճ Հայաստանը” Հանրապետականի հետ կոալիցիա չի կազմի: Այս մասին այսօր նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: “Դժվար կանխատեսելի էր, բայց այդ որոշման համար ուրախ եմ. ձևական կոալիցիաներ պետք չեն: Եթե ՀՀԿ-ն ունի 70 մանդատ, ի՞նչ կարիք կա կոալիցիա ձևավորվելու: Նախագահական ընտրություններում որոշակի ինտրիգ մտավ: ԲՀԿ-ն մրցակցության էլեմենտ առաջացրեց, բայց այս պահին դժվար եմ պատկերացնում ԲՀԿ-ի գործունեությունը որպես ոչ իշխանական ուժե,- ասաց Սուրենյանցն ու հավելեց, որ Ծառուկյանի հայտարարությունը խորքային հետևություններ անելու հնարավորություն առայժմ չի տալիս: Նա հույս հայտնեց, որ հետապնդումներ ԲՀԿ-ի նկատմամբ չեն լինի, բայց ոչինչ չի բացառում: Քաղաքագետը չի բացառում նաև, որ մի շարք գործիչներ հեռանան կուսակցությունից, “որովհետև մարդիկ կան, որ իշխանությունից դուրս իրենց չեն պատկերանցումե: “Հիշենք ՕԵԿ-ի դեպքը: Երբ լքեց կոալիցիան, մի շարք մարդիկ հրաժեշտ տվեցին ՕԵԿ-ին: Չեմ հասկանում՝ ՀՀԿ-ի ինչի՞ն է պետք ՕԵԿ-ը, չեմ հասկանում ՀՀԿ-ի համար ՕԵԿ-ի անհրաժեշտությունը: Գուցե այն միաձուլվի Հանրապետականի հետ”։ Սուրենյանցի կարծիքով՝ կոալիցիա չկազմելու որոշումը երկուստեք որոշում է, կուսակցությունները տարբեր օրակարգեր են դրել սեղանին ու հատման կետ չի եղել:
Քաղաքագետը ԲՀԿ-ի որոշման մասին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ