Ժուլիանո Խիմենեսը չի կարող խաղալ Հայաստանի հավաքականում.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Facebook-ի իր էջում պատասխանելով երկրպագուներից մեկի հարցին, անդրադարձել է Դիլիջանի “Իմպուլսի” կենտրոնական պաշտպան Ժուլիանո Խիմենեսին: ՀՖՖ նախագահին հարց է ուղղվել, թե արդյոք հնրարավոր է, որ բրազիլացի պաշտպանը ստանա ՀՀ քաղաքացիության եւ հանդես գա Հայաստանի ազգային հավաքականում: “Ոչ, հնարավոր չէ երկու պարզ պատճառով: Նախ, իրավունք չունենք խաղացնել ազգային հավաքականում, քանի որ չունի հինգ տարվա Հայաստանի քաղաքացիություն: Երկրորդն այն է, որ նման հարցերը որոշում է մարզիչը”,- գրել է Ռուբեն Հայրապետյանը: ՀՖՖ նախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականին, որը Եվրոպայի 2012թ. էլիտ ռաունդի առաջին խաղում 1:2 հաշվով պարտվեց Իսպանիայի թիմին. “Ես անձամբ խաղը չեմ տեսել եւ առայժմ կարծիք չեմ կարող հայտնել: Եվ առհասարակ խորհուրդ կտամ առանց խաղը տեսնելու կարծիք չկազմել: Իհարկե, շատ վատ է, երբ որ մեկ ֆուտբոլիստի առավելությամբ պարտվում ես: Այս պատճառների համար տեսաերիզը դիտելուց հետո կարծիք կհայտնեմ”:




Լրահոս