
Բրազիլական Trip Airlines ավիաընկերության ինքնաթիռներից մեկի ուղեւորը հրաժարվել է թռչել իմանալով, որ օդաչուն կին է: Կին օդաչուի մասին իմանալուց հետո ուղեւորը, ում անունը չի հրապարկվել, բղավել է. “Մինչ թռիչքը ինձ պետք է զգուշացնեին, որ օդաչուն կին է լինելու: Ես չեմ պատաստվում թռչել կնոջ ղեկավարած օդանավով”: Նրա այս հայտարարությունը բարկացրել է օդաչուին
եւ նա փորձել նրան դուրս նետել ինքնաթիռից: Սակայն ոստիկանության աշխատակիցներն ամիջապես ինքնաթիռ են բարձրացել եւ ձերբակալել ուղեւորին: