
Ադրբեջանին, իհարկե, ձեռք չի տալիս, որ Ղարաբաղը բանակցային գործընթացի կողմ լինի, բացի բոլորն էլ հասկանում են, որ առանց Ղարաբաղի մասնակցության խնդիրը չի լուծվի: Այս մասին այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ա. Ղուլյանը նաև հիշեցրեց, որ ի սկզբանե բանակցային երեք կողմ է եղել` երկու ճանաչված երկրներ և Ղարաբաղը, որի շահերը քննարկվում են:
Անդրադառնալով փոխզիջումների մասին խոսակցություններին` պաշտոնյան հայտարարեց, որ այն կարծիքին է, որ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է նշանակում փոխզիջում:
«Բայց մենք պատրաստ ենք մեր բաժին ճանապարհն անցել: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանո՞վ է պատրաստ Ադրբեջանn անցնել իր ճանապարհը»,- հավելեց նա:
Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում