ՀԱԿ-ին հրաժեշտ կտա եվս մեկ-երկու գործիչ. Սուրենյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարվա խորհրդարանական ընտրությունները նախորդների հանդեպ անցնցում էին ու հասարկությունը համակերպվեց արդյունքերի հետ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
“Դա այս ընտրական ցիկլի ամենամեծ առանձնահատկությունն էր, բայց նոր քաղաքական որակ այս ընտրությունները չստեղծեցին: Իր առջև դրած խնդիրը ՀՀԿ-ն լուծեց, Սրեժ Սարգսյանի թիմը խորհրդարանում ստացավ մեծամասնություն, ԲՀԿ-ն ավելացրեց քվեները, բայց պարլամենտական խճանկարի վրա դա ազդեցություն չի թողելու: Այլ հարց է, որ դա որպես խաղաթուղթ կարող օգտագործվել տարբեր քաղաքական իրավիճակներում”,- նշեց Սուրենյանցը:
Կարծիք հայտնելով խորհրդարան անցած այլ քաղաքական ուժերի մասին՝ Սուրենյանցն ասաց, որ “Ժառանգությունն” ու “Օրինաց երկիրը” “ստացան այն, ինչ ստացան”: “Ընտրությունները ձախողված ավարտեց ՀԱԿ-ը, ինչը պատճառ դարձավ, որ ՀԱԿ-ում ինստիտուցիոնալ ճգնաժամ ստեղծվի: ՀԱԿ-ին հրաժեշտ կտա ևս մեկ-երկու գործիչ: Գիտեմ ովքեր են, բայց չեմ ասի: Դրանից հետո այն կուսակցությունների դաշինքից կվերածվի մեկ կուսակցության: ՀԱԿ-ը սխալ մարտավարություն էր ընտրել, երբ շեշտը դրել էր ներիշխանական հակասությունների վրա, այլ ոչ՝ իշխանափոխության”,- եզրափակեց Սուրենյանցը:




Լրահոս