Արամայիս Գրիգորյանի բեռլինյան այցի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Գեմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Գերմանիայի զարգացման բանկի /KfW/ խորհրդի անդամների հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են KfW-ի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը, մեկնարկային փուլում գտնվող ծրագրերի հեռանկարները, ինչպես նաև հետագա համագործակցության զարգացման ուղղությունները:

Մասնավորապես, անդրադարձ է եղել «Հայաստանում պահպանվող տարածքների համար աջակցության ծրագրի» 3-րդ փուլին, որի համար KfW-ն ՀՀ-ին տրամադրում է 8 միլիոն 250 հազար եվրո գումար:

Քննարկված հեռանկարային մի շարք ծրագրերի համատեքստում նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ ՀՀ-ի համար այս պահին կարևոր և թիրախային ուղղություններ են Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրումը, ՀՀ 6 ջրավազանային կառավարման պլանների մշակումը, ինչը թույլ կտա առավել արդյունավետ և նվազագույն կորուստներով իրականացնել ջրային ռեսուրսների կառավարումը մեր երկրում, ինչպես նաև ՀՀ հողերի բնապահպանական վիճակի ուսումնասիրության, գնահատման և միասնական տվյալների բազայի և էլեկտրոնային քարտեզների ստեղծումը:




Լրահոս