Կոտտոն և Ալվարեսը նստել են բանակցությունների սեղանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջապես մեկնարկել են WBC վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Միգել Կոտտոյի (39-4, 32 նոկաուտ) և մեքսիկացի Սաուլ Ալվարեսի (44-1-1, 31 նոկաուտ) մենամարտի վերաբերյալ բանակցությունները:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է, խոսակցություններ են գնում այդ մենամարտի անցկացման մասին:

«Այժմ ամեն ինչ անորոշ է, սակայն մենք դեռ շատ ենք հանդիպելու: Դեռևս ամեն ինչ լավ է ընթանում: Ամենակարևորն այն է, որ բռնցքամարտիկները ցանկանում են մենամարտել միմյանց դեմ»,-հայտարարել է կազմակերպիչներից Էրիկ Գոմեսը:

«Կա առաջընթաց: Բանակցությունները բարդ են, ամեն կողմ ունի իր դիրքորոշումը, սակայն վստահ եմ, որ կարող ենք կնքել գործարքը»,-հայտարարել է Բոբ Արումը:

saul-alvarez




Լրահոս