
Կազանում 24-ամյա աղջիկը մորթել է ընկերոջը և 14-րդ հարկից ցած նետվել: Տղայի` կտրված պարանոցով դիակը հայտնաբերել են բազմաբնակարանային շենքի ընդհանուր պատշգամբում: Աղջկան մահացած են գտել շենքի տարածքում:
Ինչպես պարզվել է, երիտասարդը հյուր է եկել իր ընկերուհուն, ով էմո շարժման ներկայացուցիչ էր: Նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որից հետո զույգը պատշգամբ է դուրս եկել: Նրանց չի հաջողվել հաշտվել, և աղջիկն ընկերոջը դանակահարել է. տղայի վնասվածքը մահացու է եղել: Դրանից հետո աղջիկը բարձրացել է 14-րդ հարկ և ցած նետվել: