Կանայք ո՞ր տարիքում են առավել գրավիչ. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կնոջ առեղծվածն ուժեղ սեռի ներկայացուցիչներին մշտական բացահայտումների է մղում:

Թվում է, թե հարցադրումը, որով Armlur.am-ը շրջեց Երևանի փողոցներում, վաղուց իր պատասխանն ունեցող հարցերից է: Բայց ինչպես և սպասում էինք, ոչ մի պատասխան նախորդին չէր կրկնում: Մեր յուրաքանչյուր զրուցակից կնոջ հմայքի և գեղեցկության իր բանաձևն ուներ: Ոմանք էլ, ընդհանրապես չձգտելով կոնկրետանալ, անկեղծանում էին, թե կնոջ հմայքը երբևէ չի կորչում, ու նա գեղեցիկ է ցանկացած տարիքում:

Ամեն դեպքում, տղամարդկանց հակումը, բնականաբար, իրենց տարեկիցների շուրջ է պտտվում: Մեր զրուցակիցների մեծ մասը նշեց, որ 25 տարեկանի համար 22 տարեկանն է հմայիչ, 50-ի համար՝ 45-ը: 100-ամյա պապիկն էլ, «այլ ելք չունենալով», շարունակում է սիրել ու նվիրված մնալ իր 95-ամյա կողակցին:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս