ԱՄՆ-ի իշխանությունները փակել են Silk Road 2.0 ինտերնետ-խանութը, որը թմրանյութ էր վաճառում Tor անանուն ցանցի միջոցով: Օնլայն-թմրաշուկայի կազմակերպման մեղադրանքով՝ ձերբակալվել է Բլեյք Բենտալը:
Silk Road 2.0-ը գործարկվել է անցած տարվա աշնանը, հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից նրա նախորդի՝ Silk Road-ի փակումից մի քանի շաբաթ անց: Ինտերնետ-խանութն առցանց վաճառում էր հոգեմետ նյութեր, ներառյալ՝ ԼՍԴ, մարիխուանա և հերոին, ինչպես նաև՝ էլեկտրոնիկա, պոռնոգրաֆիական և արգելված գրքեր:
Silk Road 2.0-ը 2013-ի դեկտեմբերից վերահսկվել է 26-ամյա Բենտալի կողմից, ով համացանցում հայտնի է Defcon մականունով: Սեպտեմբեր ամսվա տվյալներով՝ օնլայն-խանութի եկամուտը կազմել է ամսական 8 մլն դոլար: Բենտալին կարող է ցմահ դատապարտում սպառնալ: