![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/molitva4.jpg)
Այսօր վրացի հոգևորականներ են ձերբակալվել թմրանյութերի ապօրինի իրացման համար. տեղեկացնում է Frontnews-ը:
Գործակալության տեղեկություններով՝ իրավապահները ձերբակալել են իգումեններ Վարսանովա Մազմիշվիլիին և Նիկոլոզա Կալանդաձեին:
Դեպքը տեղի է ունեցել 2 շաբաթ առաջ:
Այս պահին հոգևորականներն ազատ են արձակվել և մենաստաններում ապաշխարում են իրենց մեղքերը: Ավելին, նրանք ժամանակավորապես զրկվել են հոգևորի կարգավիճակից: