ԲՀԿ-ի որոշումը Facebook-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր   ԲՀԿ  առաջնորդ Գագիկ  Ծառուկյանը հադես  է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Լուրը կայծակնային  արագությամբ տարածվեց Facebook սոցիալական  ցանցում և  օգտատերերը  իրենց  գնահատականները տվեցին  ստեղծված իրավիճակին:Օգտատեր Արսեն Բոյաջյանը հանդես  է եկել այսպիսի մեկնաբանությամբ.” ԲՀԿ-ն չմտավ: Հաջորդ սերիայում դիտեք “Քոչարյանը որոշեց, որ հասարակությունն իրեն  է  սպասում”:Կարինա Հարությունյանը ի պատասխան իր օգտատեր  ընկերոջ  մեկնաբանության հեգնանքով նշում  է. Թող գա, մենք էլ էդ ենք ուզում ,ավելացնելով,որ  ինքն էդքան չարժի` որ սպասենք իրեն: Արսեն Բոյաջյանն էլ  արդեն  պատրաստվում է Ռոբերտ  Քոչարյանին դիմավորելուն և նշում . Սպասում ենք  բենզինը ու լուցկին ձեռքերիս: Օգտատեր Զոհրաբ Եգանյանն էլ ողջունում  է ԲՀԿ ի կոալիցիա չկազմելու որոշումը. Ժողովուրդ ջան անձամբ ողջունում եմ ԲՀԿ ի կոալիցիա չկազմելու որոշումը, սա նշանակում է, որ մեր երկրում ներքաղաքական կյանքը թևակոխում է բնականոն փուլ, ինչը կհանգեցնի երկրի զարգացմանը: Սա նաև նշանակում է, որ ՀՀԿ- ն ստիպված է լինելու իսկապես աշխատել… Այնպես որ` Կեցցե ԲՀԿ-ն:Դավիթ Սանասարյան էլ ԲՀԿ կոալիցիա չմտնելու հայտարարության վերաբերյալ 3 ենթադրութուն է կատարել
1. Ռոբը կյամա
2. Ռոբը կյամ չի, օզումա կյա
3.Ռոբն ու Սերժը թատրոն են խաղ անում :
Լևոն  Խերանյանի կարծիքով  ոչ  թե ԲՀԿ-ն, այլ Քոչարյանը չմտավ կոալիցիա, իհարկե լավ  է ,որովհետև լավ  է, որ երկրում կա  մրցակցություն թեկուզ Քոչարյանի և  Սարգսյանի  միջև: 




Լրահոս