
Բրիտանացի դիզայներ Նիկոլա Հյումը ստեղծել է արտասովոր սարք, որը կօգնի զբոսաշրջիկներին լսել քաղաքը, որում գտնվում են: Նոր վայրի մթնոլորտը զգալու համար սարքի օգնությանմբ հնարավոր է նույնիսկ տանից դուրս չգալ:
Հենց այդ նպատակով էլ ստեղծվել է Listen Here համակարգի կոնցեպտը, որի օգնությամբ մարդը գտնվելով մեկ կետում, կարող է լսել քաղաքի ցանկացած շրջանի ձայները: Համակարգը կազմված է կենտրոնական ինտերակտիվ քարտեզից եւ անլար բարձրախոսների համալիրից: Զբոսաշրջիկը կարող է միացնել համապատասխան բարձրախոսի կոճակն ու ստացված տվյալների միջոցով լսել, թե ինչ է կատարվում տվյալ շրջանում: