Նման մրցավարությամբ սիրողական բռնցքամարտն անկում կապրի. Արթուր Գևորգյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անապայում ընթացող բռնցքամարտի առաջնությունում Հայաստանը ներկայացնող պատանի բռնցքամարտիկները հաջող են հանդես գալիս, սակայն մրցավարները մշտապես ավելորդ միավորներ են շնորհում մրցակիցներին: Եվս մեկ նման դեպքից հետո իր կարծիքն է արտահայտել Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արթուր Գևորգյանը:

«Հենց նոր ավարտվեց +80 կգ Գուրգեն Հովհաննիսյանի մենամարտը, որում հաղթանակը մրցավարները 2:1 հաշվով շնորհեցին ռուս բռնցքամարտիկին։ Մարտից առաջ մենք փոխեցինք բոլոր մրցավարներին, որպեսզի հնարավորինս ապահովված լիներ արդարությունը։ Նման մրցավարությամբ շուտով սիրողական բռնցքամարտը անկում կապրի։ Մեր մարզիկը բավականին շնորհալի երիտասարդ է։ Մենք վաղուց նման որակներով բռնցքամարտիկ այս քաշում չենք ունեցել»։




Լրահոս