
Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 67 անդամներ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: ԿԸՀ-ից տեղեկացրին, որ ինքնաբացարկ են ներկայացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ այժմ ստացել էր ինքնաբացարկի դիմումներ “Հանրապետություն” կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանից, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանից, ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանից, Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանից եւ “Ժառանգություն” կուսակցությունից Լարիսա Ալավերդյանից: Համամասնական ցուցակներով ընտրված թեկնածուների ինքնաբացարկի դեպքում մանդատը փոխանցվում է ըստ հերթականության` ցուցակում յուրաքանչյուր հաջորդ թեկնածուին: