
Մադրիդի կենտրոնական փողոցներում հայտնվել են 2,15 մ բարձրություն ունեցող պինգվինների հսկա ֆիգուրներ: Դրանք տեղադրվել են Penguin Madrid 2012 բարեգործական ակցիայի շրջանակում: Իսպանիայի մայրաքաղաքում ընդհանուր առմամբ տեղադրվել է վառ գույն ունեցող 20 պինգվին,- հայտնում է Itar Tass -ը: Ֆիգուրները փողոցներում կմնան մինչև օգոստոսի 30-ը, իսկ սեպտեմբերին աճուրդի կհանվեն: Վաճառքից ստացված միջոցները կուղղվեն սոցիալական կարիքներին, այդ թվում՝ աուտիզմով տառապող երեխաների բուժմանը: