
Ուկրաինայի գերագույն դատարանի որոծմամբ՝ երկրի անվտանգության ծառայության աշխատակիցներն այրել են բռնագրավված ավելի քան մեկ տոննա կոկաինը Կիեւի աղբավերամշակման գործարանում: Նշենք, որ թմրանյութի այդ քանակը բռնագրավվել է 2010-ին՝ Բուլղարիայի, Ուկրաինայի եւ Գերմանիայի քաղաքացիներից կազմված միջազգային հանցագործ խմբավորման վնասազերծման արդյունքում։ Իրավապահների գնահատմամբ՝ այրված թմրանյութի սեւշուկայական արժեքը ավելի քան 200 մլն դոլար է։