
Ամերիկացի Փենսիլվանիայի Ավալոն քաղաքի ոստիկան Ջեյսոն Ռոկկոն ձերբակալվել է այն բանից հետո, երբ մի քանի անգամ ներխուժել է հարեւանի բնակարան եւ օգտագործել նրա լվացքի մեքենան: Տանտերը հանկարծակիի է եկել այն ժամանակ, երբ հայտնաբերել է, որ էլեկտրաէներգիայի վարձը չափից շատ է, սակայն այդ ժամանակահանտվածում ինքը չի բնակվել բնակարանում: Մի օր, մտնելով բնակարան նա գտել է իր հարեւան ոստիկանի կեղտոտ ներքնազգեստն ու լվացքի միացված մեքենան: Ձերբակալվածը ոստիկաններին պարզաբանել է, որ նա ընդամենը ցանկացել է լվացք անել: