
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը դեռ իր իրերը չի հավաքել, և նման որոշումները ինքը չէ, որ կայացնում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նշենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո մամուլում հաճախակի հայտնվում են տեղեկություններ, որոնց համաձայն ՀՀ գալիք կառավարությունում բնապահպանության նախարարի պաշտոնը վստահվելու է ՀՀ ԱԺ գործող նախագահ Սամվել Նիկոյանին: