«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի եւ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիագովի գիտությամբ լուծարվել է խորհրդարանի ԱՊՀ բաժինը: Արդեն տեւական ժամանակ է, ինչ ԱԺ-ն նման բաժին չունի, մյուս կողմից էլ ընթացքի մեջ է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից պարզել, թե ինչու է որոշվել լուծարել խորհրդարանի ԱՊՀ բաժինը: Սակայն պարզվեց՝ Աժ նախագահն այդ փոփոխության մասին որեւէ տեղեկություն չուներ: «Ո՞ր բաժինը, Ազգային ժողովում ի՞նչ ԱՊՀ բաժին… Չեմ կարծում, որ ինչ-որ բաժին է փակվում, եթե բաժին փակվեր, անպայման իմ մակագրությունը կլիներ»,- պատասխանեց Գալուստ Սահակյանը: Բացառված չէ, որ համապատասխան փաստաթղթի վրա Գալուստ Սահակյանի ստորագրությունը դրված է, բայց միեւնույն ժամանակ նա փաստաթղթի բովանդակության մասին տեղյակ չէ:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: