
Թեհրան- Մեշհեդ գնացքի ուղեկցորդ Աֆշին Ֆեյզբահշը գնացքի կուպեներից մեկում հայտնաբերել է ուղեւորներից մեկի կողմից մոռացված ոսկով լի պայուսակ: Պայուսակում հայտնաբերվել է 120 ոսկյա մետաղադրամ, 53 ապարանջան եւ 4 ձուլակտոր:Ուղեկցորդը մայիսի 15-ին հայտնաբերած, ավելի քան 160.000 դոլար արժողությամբ պայուսակը նախ հանձնել է Մեշհեդի երկաթուղային կայարանի ուղեբեռի սենյակ, ապա Իրանի երկաթուղու վարչության տնօրինության կողմից ձեռնարկված որոնողական աշխատանքներից հետո, պայուսակը վերադարձվել է ուղեւորին: