Ինչո՞ւ է նվազել ծխախոտի ներմուծումը. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է.«ՀՀ ֆինանսների նախարարության Մաքսային ծառայության տվյալներով՝ 2014թ. առաջին 9 ամիսներին Հայաստան է ներմուծվել 1472.7 միլիոն հատ սիգարետ՝ 21.1 միլիոն դոլար մաքսային արժեքով: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել էր 1732.7 միլիոն հատ սիգարետ՝ 33.9 միլիոն դոլար արժեքով:

Այն, որ ծխախոտ ներմուծողների գործերը լավ չեն, երևում է նաև նրանց վճարած հարկերի փոփոխությունից: ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած 6 ծխախոտ ներմուծող ընկերությունները միասին այս տարվա հունվար–սեպտեմբերին պետբյուջե են վճարել 12.1 միլիարդ դրամի հարկեր: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը պակաս է շուրջ 1.3 միլիարդ դրամով կամ 9.6%-ով: Դատելով այն հանգամանքից, որ առողջ ապրելակերպով ապրողների թիվը Հայաստանում լուրջ տեղաշարժ չի ունեցել, կարելի է ենթադրել, որ նվազումը պայմանավորված է բնակչության գնողունակության անկմամբ և շուկայի փոքրացմամբ, որը նաև արտագաղթի հետևանք է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս