Սիլվա Համբարձումյանի դեմ քրեական գործ կհարուցվի՞. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար Սիլվա Համբարձումյանը, ում հանրությունը ճանաչում է Լիսկայի հետ տեղի ունեցած միջադեպից, ՎՏԲ բանկի նկատմամբ ֆինանսական պարտավորություն է ունեցել, և դատարանը հօգուտ բանկի վճիռ է կայացրել՝ 40 մլն դրամի արգելանք դնելով նրա սեփականություն հանդիսացող գույքի վրա: Ապա այդ գույքը հանվել է աճուրդի, և գործարար տիկինը որոշել է «խաբել» պետությանը՝ կեղծել է աճուրդի փաստաթղթերը, որոնց արտաքին տեսքը ԴԱՀԿ աշխատակիցներին կասկածի տեղիք է տվել, և գլխավոր հարկադիր կատարողը նյութերն ուղարկել է Քննչական կոմիտե: Եթե հաստատվի կեղծիքի փաստը, ապա տիկին Համբարձումյանը կենթարկվի քրեական պատասխանատվության»: Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի, աճուրդով գույքը «գնողը» գործարարի ազգականներից մեկն է»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս