Վաշինգտոնի նահանգի դպրոցական ճաշարանում արձակած կրակոցներից ստացված վնասվածքներից ևս մեկ դեռահաս է մահացել:
Չհաշված կրակող դպրոցականին՝ նա դարձել է Մորիսվիլ քաղաքում 2 շաբաթ առաջ տեղի ունեցած միջադեպի չորրորդ զոհը:
Սիեթլի Harborview բժշկական կենտրոնի ներկայացուցիչների խոսքով՝ 15-ամյա Էնդրյու Ֆրայբերգը մահացել է ուրբաթ երեկոյան:
Հոկտեմբերի 25-ին 15-ամյա Ջեյլեն Ֆրայբերգը գնդակահարել է իր հետ նույն սեղանին նստած համադասարանցիներին, այնուհետև՝ ինքնասպան եղել. հիշեցնում է BBC-ն: