Իտալական «Ինտերի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ադրիանոն թմրանյութերի տարածման գործում ճանաչվել է անմեղ: Ֆուտբոլիստին սպառնում էր 25 տարվա ազատազրկում:
Ադրիանոն մոտոցիկլ է նվիրել հայտնի թմրավաճառին, ով այն օգտագործել է հանցավոր նպատակներով:
«Հավատում էի, որ ամեն ինչ հարթ կընթանա: Արդար մարդ եմ և վճարում եմ հարկերը ու հպարտ եմ արմատներիս համար»,- նշել է Ադրիանոն: