ԱՄՆ-ի Նեվադա նահանգում ավելի քան 80կմ/ժ արագությամբ փչող քամիների պատճառով շուրջ 2600 հեկտոր անտառ է այրվում, տեղեկացնում է CNN -ը:
Հրդեհի հետեւանքով 17 շինություն փլուզվել է. զոհեր չկան: Աղետի վայրից բազմաթիվ մարդիկ եւ կենդանիներ են տարհանվել: Բացի Նեւադային հրդեհներ են մոլեգնում նաեւ Արիզոնայում: Հրդեհի 4 օջախներից հաջողվել է մեկուսացնել միայն մեկը, որի ընդհանուր մակերեսը 1400 հեկտար է: Իսկ Յուտա տանող մի քանի ճանապարհներ հրդեհի պատճառով փակվել են: Այս նահանգում այրվում է մոտ 800 հեկտար մակերես: Բոլոր երեք նահանգներում էլ հրդեհաշջման աշխատանքներ են տարվում: