![](https://armlur.am/wp-content/uploads/2014/11/hiddink.jpg)
Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը հրաժարական կտա, եթե 2016թ. Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի առաջիկա խաղում հոլանդացի ֆուտբոլիստները պարտվեն Լատվիայի թիմին:
Ընտրական մրցաշարում կայացած երեք հանդիպումներում Հոլանդիայի հավաքականը պարտվել է Չեխիայի և Իսլանդիայի թիմերին և 3 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: